|
Փոխարժեքներ
27 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԼՂՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում այսօր վստահեցրեց, որ Արցախի նախագահական ընտրություններին իր մասնակցության հարցը պետք է որոշվի «Ազատ հայրենիք» կուսակցության համագումարում:
«Որոշողը ես չեմ: Ես կուսակցության անդամ եմ, կուսակցության ղեկավար, այդ որոշումը պիտի կայացվի «Ազատ հայրենիք» կուսակցության համագումարում: Ես պարտավոր եմ հարգել կուսակցության համագումարում ընդունված որոշումը` ցանկացած որոշում: Մենք այսօր զբաղված ենք կուսակցական շինարարությամբ: Իսկ համագումարը կլինի երևի սեպտեմբեր-հոկտեմբերին»,- հայտնեց նա:
Դիտարկմանը՝ իսկ կա՞ մրցակցություն Ձեր և Վիտալի Բալասանյանի միջև, քանի որ, մեծ հաշվով, թիմակից եք համարվում, ԼՂՀ նախկին վարչապետն արձագանքեց. «Ղարաբաղում բոլորս իրար թիմակից ենք: Վերջերս մի հարցազրույցի ժամանակ ինձ հարցրին, թե ո՞րն է ինձ համար արցախցու իդեալական կերպարը, ես ասել եմ՝ նրանք առաջին հերթին այն արցախցիներն են, որոնք ապրում են Արցախում, դրա համար Արցախում ապրող իմ բոլոր հայրենակիցներն ինձ համար թիմակից են»: