|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը հայտարարել է, որ հավատում է Ռուսաստանի հետ պատերազմում Ուկրաինայի հաղթանակին։ Այս մասին նա ասել է France 5 հեռուստաալիքի եթերում։
«Կարծում եմ, որ Ուկրաինան կհաղթի։ Արդեն 10 օր է, ինչ ամենատպավորիչն Ուկրաինայի դիմադրությունն է այնպիսի մասշտաբով, որը փորձագետները չէին կարող պատկերացնել»,- ասել է Լը Դրիանը։
Նախարարը նշել է, որ պատերազմի արժեքը Ռուսաստանի համար կդառնա անտանելի։
«Նախագահ Պուտինն ինչ-որ պահի կկանգնի ընտրության առջև՝ կա՛մ էական հետևանքներ Ռուսաստանի գործունեության վրա, կա՛մ բանակցություններ»,- հավելել է նա։
Լը Դրիանը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի Դաշնության դեմ արևմտյան պատժամիջոցները երկարաժամկետ հեռանկարում կզսպեն Պուտինին հետագա ագրեսիայից։