Փոխարժեքներ
15 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Հայաստանում մարտի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 218 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 421 226-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 քաղաքացի, մահացածների թիվը 8528 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Մարտի 5-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված անձանց այլ հիվանդությունից մահվան դեպքերի թիվը 1626 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 10 154-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 695 է, ընդհանուր առողջացածներինը՝ 405 688, փաստացի բուժվողներինը՝ 5384: Մեկ օրում արվել է 3014 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 912 927 թեստավորում: