Փոխարժեքներ
24 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.62 |
EUR | ⚊ | € 447.28 |
RUB | ⚊ | ₽ 4.9287 |
GBP | ⚊ | £ 524.83 |
GEL | ⚊ | ₾ 141.59 |
«Քանի որ միշտ իմ անցած ճանապարհով հարգանք եմ տածել պետական կառույցների նկատամբ, չէի ուզենա որևէ կերպ մեկնաբանել դատավորի գործողությունները՝ հաշվի առնելով, որ դրանք ինչ-որ տեղ իմաստազուրկ են, անհասկանալի, ապօրինի։ Այստեղ անադեկվատության լուրջ էլեմենտ եմ տեսնում, որովհետև անհասկանալի է այս ամենը։ Եթե դատավորը ինքը չի մտածում դատական իշխանության հեղինակության, վարկանիշի մասին, դրա հետ մեկտեղ փորձում է վարկաբեկել պետական այլ ինստիտուտներ, մասնավորապես՝ ԱԺ-ն , այս դեպքում դատական իշխանության ներկայացուցիչներն իրենք պետք է մտածեն, թե իրենց շարքերում ովքեր են աշխատում։ Ես այս պահի դրությամբ ԱԺ պատգամավոր եմ ԵԽԽՎ անդամ եմ, ունեմ սահմանադրական լիազորություններ, պարտականություններ»,-ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի որոշման մասին։
Հիշեցնենք, որ դատարանը մերժեց Արմեն Գևորգյանի փաստաբանի ներկայացրած միջնորդությունը և հայտարարեց, որ ընդդիմադիր պատգամավորը կարող է առցաՆց մասնակցել ԵԽԽՎ նիստերին և թույլ չտվեց նրան մեկնել Ստարսբուրգ։