|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Արեւմուտքը չի կարող մշտապես բանակցություններ եւ ձիթենու ճյուղ առաջարկել Մոսկվային, եւ սահմանել լայնածավալ տնտեսական պատժամիջոցներ Ուկրաինայի շուրջ լարվածության աճի դեպքում: Այդ մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կիրակի Մյունխենի անվտանգության համաժողովին ելույթ ունենալիս, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ուկրաինայի շուրջ ռուսական ուժերի կենտրոնացումը շարունակվում է, մենք չենք տեսնում ապաէսկալացիայի նշաններ»,-պնդել է նա: «Մենք չենք կարող հավերժ առաջարկել ձիթենու ճյուղ. եթե էսկալացիան շարունակվի, կսահմանվեն լայնածավալ պատժամիջոցներ»,-խոստացել է Միշելը: Նա նաեւ կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը փորձել է պառակտել Արեւմուտքը, սակայն նպաստել է հակառակ արդյունքին՝ համախմբելով Եվրամիության երկրներին, տրանսատլանտյան դաշնակիցներին [ԱՄՆ-ին ու Կանադային] եւ ամբողջ աշխարհում գործընկերներին, այդ թվում՝ Ճապոնիային:
Նրա խոսքով՝ ԵՄ-ն տնտեսական առաջարկներ է ներկայացրել Աֆրիկային, որոնք պետք է ավելի գրավիչ լինեն, քան ՌԴ-ի ու Չինաստանի նախաձեռնությունները: