Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել է, որ Արևմուտքը չի կարող հավերժորեն «Ռուսաստանին ձիթենու ճյուղ առաջարկել»։
«Հարցականի տակ է` արդյո՞ք Կրեմլը ցանկանում է երկխոսություն»,- ասել է նա Մյունխենի անվտանգության համաժողովում։
Եվրոպական խորհրդի ղեկավարն ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ օրեր առաջ հնչեցրած հայտարարությունը հույսի մթնոլորտ է ստեղծել։
«Սակայն մենք չենք կարող հավերժորեն ձիթենու ճյուղ առաջարկել, քանի դեռ Ռուսաստանը հրթիռային փորձարկումներ է կատարում և շարունակում զորքեր կուտակել»,- ասել է նա։
Միշելը նշել է, որ Ուկրաինա ներխուժելու դեպքում Ռուսաստանին նոր լայնածավալ պատժամիջոցներ են սպասվում։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Մինսկի պայմանավորվածություններին այլընտրանք չկա։