Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախում խարդախության դեպք է բացահայտվել, հարուցվել է քրեական գործ և այն ընդունվել վարույթ, հայտնում են Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։
«Արցախի ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչության ՕՏ բաժանմունքի օպերլիազորը, վերանայելով Արցախի քաղաքացիների զեկուցագրի հիման վրա նախապատրաստված նյութերը, պարզել է, որ 2021 թվականի հուլիս-սեպտեմբեր ամսիսների ընթացքում Facebook.com սոցիալական ցանցի միջոցով Ն. Ադամյանը, նախնական համաձայնության գալով նյութերով չպարզված անհայտ անձի (անձանց) հետ, տարբեր կեղծ օգտատերերի անունների տակ, խառը ապրանքատեսակների վաճառք իրականացնելու պատրվակով, ի սկզբանե նպատակ չունենալով կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները, խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով, միասնական դիտավորությամբ 033636315 և 091456543 հեռախոսահամարներով բացված Թել-Սել էլեկտրոնային դրամապանակներին, IDBank ՓԲ ընկերության 4318290090153673 բանկային քարտի հաշվին և Vivarobet բուքմեյքերական ընկերության ID 22402509 խաղային հաշվին պահանջել են փոխանցել գումարներ, որի արդյունքում Դ. Կ.-ն փոխանցել է 24 000 դրամ, Հ. Մ.-ն՝ 6000 դրամ, Ա.Ա.-ն՝ 4000 դրամ, Ն.Հ.-ն՝ 7000 դրամ, Ա. Խ.-ն՝ 9000 դրամ և Ա. Բ.-ն՝ 6500 դրամ, ընդհանուր 56 500 դրամ, որից հետո դրանք հափշտակվել է, ինչի արդյունքում նրանց պատճառվել է գույքային վնաս։