կարևոր
10435 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-26 12:25
Քաղաքական Արցախ

Փաշինյանը սարսափո՞ւմ է բռնի տեղահանված արցախցիներից

Փաշինյանը սարսափո՞ւմ է բռնի տեղահանված արցախցիներից

Yerkir.am-ի տեղեկություններով, Արցախց բռնի տեղահանված բնակչությանը ժամեր շարունակ պահում են Կոռնիձորի հայկական անցակետում։ Մանրակրկիտ ստուգում են մեքենաները, տեղափոխվող իրերը, գույքագրում իրականացնում, փաստաթղթերը ստուգում, ինչը արհեստական երկարացնում է հերթը, որը հասնում է մինչև Ստեփանակերտի կենտրոն։ Ադրբեջանական անցակետում զրկանքներ կրելուց հետո, ավելի մեծ զրկանքներ են կրում Հայաստանի անցակետում։  Որոշների խոսքով, անգամ ադրբեջանական կողմն այդքան մանրակրկիտ չի ստուգում իրենց իրերն ու մեքենաները, որքան հայկական կողմը։

Հավանաբար Հայաստանի իշխանությունները սարսափում են, որ բռնի տեղահանված բնակչությունը կարող է զենքով մուտք գործել Հայաստան և հավանաբար այն օգտագործել իրենց դեմ՝ վրեժխնդիր լինելու։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ադրբեջանը հայտարարել էր, թե իբր Հայաստան տեղափոխվող արցախցիներից մեկի մոտ զենք են հայտնաբերել, սակայն հարց է՝ Ադրբեջանը պրովոկացիա էր անում, թե ոչ։ Բայց փաստն այն է, որ փաշինյանական թիմը վախենում է անգամ բռնի տեղահանված արցախցիներից։