կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-11 21:12
Հասարակություն

Պատերազմից 10 պակաս

Պատերազմից 10 պակաս

Վերջին շրջանում բոլոր քաղաքական և տեղեկատվական նախադրյալները բերում են մեկ տրամաբանության. Գարնանը Ադրբեջանը ռազմական բախման կամ փոքր պատերազմ կսկսի:

Տեղեկատվական նախադրյալներ մասին.

-Հատկապես վերջին 3 ամսվա ընթացքում Ադրբեջանի կողմից շեշտակի աճել են տարածվող տեղեկությունները, թե «հայկական կողմը կրակ է բացել» այս կամ այլ ուղղություններով(Վերին Շորժա, Սև լճի հարակից տարածք): Արդյունքում մեղադրում հայերին ադրբեջանցի զինվորներին սպանելու կամ վիրավորելու մեջ:

-Ադրբեջանի ՊՆ-ն էապես մեծացրել է Արցախի ժամանակավոր օկուպացրած տարածքներում, հատկապես Քարվաճառում, անցկացվող զորավարժությունների թիվը, իսկ բերված զինտեխնիկան թողնվում է զորավարժությունների վայրում:

-Քարոզչական դաշտում ակտիվ շրջանառության մեջ է դրվել «Алиев вводи войска» հաշթգը, ավելին արհեստականորեն ներարկվում է դժգոհության դոզա, թե ինչու է ադրբեջանական բանակը թույլ տալիս, որ հայերը կրակեն և այլն:

Քաղաքական նախադրյալների մասին.

-նիկոլ փաշինյանի կողմից ժողովրդին հաշիվ տվող(ինչ ուզում են այլ էլ անում են տրամաբանության հիմքով) և անպատասխանատու հայտարարությունները միջազգային գործընկերներին և անգամ թշնամի Ադրբեջանին բերել է այն կետին, որ երեկ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը նիկոլ փաշինյանին մեղադրեց պայմանավորվածությունները չկատարելու մեջ:

-Ահաբեկիչ իլհամ ալիևը վերջին շրջանում իր ելույթներում բազմիցս է նշել, որ հայկական կողմը չի կատարում իր կողմից ստանձնած պարտավորությունները և ուղղակի ակնարկում, որ կպարտադրի Հայաստանին իր պարտականությունները կատարեու հարցում:

-Հայաստանը դե յուրե ունենալով իշխանության դե փակտո չունի պետական կառավարում, չկա հաշվետվություն՝ պետություն-ժողովուրդ հասկացության մեջ: Այս իշխանությունը դասեր չի քաղել պատերազմից և իրականացնում է իմիտացիոն կառավարում: Այս ամենը լավ վերլուծվում են Ադրբեջանում և մշակված՝ նոր ագրեսիայի, հիմքեր են տալիս թշնամի Ադրբեջանին:

Հետևություն

Արցախի պատերազմը տեղի ունեցավ վերոնշյալ հիմնավորումների պայմաններում. իհարկե եղել նաև այլ պայմաններ, սակայն դրանք արժանի են այլ տեսանկյունից ներկայացնել:

Գառնիկ Դավթյան

Ադրբեջանի հարցերով փորձագետ