Փոխարժեքներ
17 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Անդրադառնալով երեկ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի՝ պատերազմի հետևանքով զոհերի թվի մասին հայտարարությանը՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հիշեցրեց, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ որոշ ուժեր փորձում էին ծանրացնել իրավիճակը, հետևողականորեն ներկայացնել զոհերի մեծ թիվ, մինչդեռ այդ ժամանակ մարտական գործողությունների հետևանքով զոհվել էր 75 զինծառայող, ընդ որում՝ նրանց անուն-ազգանուններն ամբողջությամբ հրապարակված են։
«Ներկայում իշխանության տարբեր դեմքեր փորձում են հասկանալ, թե ինչու են տարբեր թվեր շրջանառվում։ Իրականում, այս իշխանության նկատմամբ որևէ վստահություն չկա։ Իշխանության տարբեր մարմինների կողմից ներկայացվող՝ 44-օրյա պատերազմի զոհերի վերաբերյալ տեղեկատվությունը հավաստի չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ չեն հրապարակվել զոհերի անուն-ազգանունները։ Անհրաժեշտություն կա, որ հրապարակվեն բոլոր զոհվածների անունները, ինչը կփակի բավականին նուրբ ու առանձնահատուկ թեմայի վերաբերյալ խոսակցությունները»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։