Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չե՞ք կարծում, որ պետք է գոնե երեք տարի տեսնենք օրենքի կատարման ընթացքը, նոր եզրակացություն կատարենք, այնուհետև փոփոխություն առաջարկենք օրենքում․ ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին։
Նշենք, որ Ազգային ժողովը քննարկում է «Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի այն դրույթները, որոնցով տուգանային միավոր, ինչպես նաև տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցում է կիրառվում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ կատարած անձանց նկատմամբ:
«Երբ ասում եք՝ երեք տարի, երեք տարի շարունակ ՀՀ քաղաքացուն տուգանելու են, բալերից են զրկելու, շրջանցելով այն կարևոր սահմանադրական դրույթը, որ մարդը պատիժ կրում է արարքի համար մեկ անգամ և ոչ թե նույն արարքի համար երկու անգամ։ Եվ այդ առումով է, որ խնդրահարույց է։ Պատգամավորների մեծ մասը քննարկման ժամանակ հազար ճեղքերի մասին խոսեց, որով մարդը կարողանում է շրջանցել բալային համակարգը»,- ի պատասխան ասաց Մանուկյանը։
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ մարդն արարքի համար չպետք է միաժամանակ տուգանքի և ազատազրկման ենթարկվի։
Սոցիալական գործոնի հետ կապված՝ Մանուկյանը նշեց․ «Երբ ասում են, որ ավելի շատ մեծահարուստներն են խախտում կատարում, ո՛չ, տվյալ դեպքում շատերը, ֆինանսապես շատ ավելի ապահովված, կարող են անօրեն վարել, մեծ մասամբ նրանք ունեն վարորդներ, և այդ բալային համակարգ, տույժ-տուգանք վարորդներին է գնում, և նույն մեծահարուստը շարունակում է անբռնազբոս երթևեկումը Երևանում, և դրանով չի լուծվում հարցը»։
Մանրամասն՝ տեսանյութում։