կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-07 13:06
Տարածաշրջան

Աբդուլլահիանը շնորհավորել է Իրանի և Հայաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակը

Աբդուլլահիանը շնորհավորել է Իրանի և Հայաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակը

Իրանի արտգործնախարարը շնորհավորել է Հայաստանի արտգործնախարարին Թեհրանի և Երևանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության տեղեկատվության գլխավոր վարչության և մամուլի ծառայության հաղորդմամբ՝ կիրակի օրը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին ուղղած իր ուղերձում Հուսեյն Ամիր Աբդուլլահիանն ասել է. «Անցյալ տարի երկու երկրների հարաբերություններն ընդլայնվել են և ամրապնդվել տարբեր ոլորտներում, իսկ մի շարք փաստաթղթերի ստորագրմամբ ամրապնդվել են համագործակցության իրավական հիմքերը»։

Իրանի ԱԳ նախարարը, հիշեցնելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն առաջին երկրներից էր, որը ճանաչեց Հայաստանի անկախությունը և պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ հաստատեց այս երկրի հետ, շեշտել է Իրանի Իսլամական Հանրապետության ցանկությունը՝ ամրապնդել երկկողմ և տարածաշրջանային. համագործակցությունը Հայաստանի հետ:

Իրանի Իսլամական Հանրապետությունը Խորհրդային Միության փլուզումից հետո 1991 թվականի դեկտեմբերի 25-ին Հայաստանի անկախությունը ճանաչած առաջին երկրներից էր։ Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին հռչակագիրը ստորագրվել է 1992 թվականի փետրվարի 9-ին Թեհրանում։

Ըստ այս փաստաթղթի՝ 1992 թվականի ապրիլին Երևանում բացվեց Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը, իսկ նույն թվականի դեկտեմբերին Թեհրանում բացվեց և պաշտոնապես սկսեց իր գործունեությունը ՀՀ դեսպանությունը։

Երկու ժողովուրդների պատմաքաղաքակրթական հարաբերությունների փորձը և Իրանում հայերի երկարամյա ներկայությունը միշտ լավ աջակցություն են հանդիսացել երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման տարբեր հարթություններում, հատկապես՝ քաղաքական ոլորտում. հայտնում է Pars Today-ը: