կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-19 13:05
Քաղաքական

Դուք պարզապես ստել եք․ Մանուկյանը՝ Քերոբյանին

Վարման կարգով  հնչեցրած խոսքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը  էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին հիշեցրեց նրա խոստումը՝ կրկին հարցադրելով․ «Պարո՛ն Քերոբյան, ինչո՞ւ չեք տալիս հրաժարական, թե՞ Ձեր խոստումը մնացել է, օրինակ, տնտեսության ակտիվության ցուցանիշի մեջ, ըստ Ձեր տրամաբանության՝ խցանման մեջ»։

Հարցին ի պատասխան Քերոբյանն արձագանքեց․ «Ձայնագրությունը կիսատ է, և եթե բարի լինեք ամբողջությամբ միացնել այն, բոլորի համար պարզ կլինի, որ դա կատակով արված արտահայտություն է»։