Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրք լրագրող Աբդուլլահ Հաֆեզը հետաքրքիր տեղեկություններ է հաղորդել Թուրքիայի նախկին նախագահ Թուրգութ Օզալի մասին. Թուրքիայի ութերորդ նախագահը կարծում էր, որ «քրդական հարցի» լուծումը ներառական ինքնությունն է, ինչպես ԱՄՆ-ում է։
«ԱՄՆ անունը չի նախատեսում էթնիկ ինքնություն։ Այնտեղ ապրում են հրեաներ, լատինաամերիկացիներ, մուսուլմաններ և այլք։ Անատոլիան (Anadolu Cumhuriyeti) ավելի լավ անուն կլիներ, քան Թուրքիան. այս դեպքում թուրքերը, քրդերը և ցանկացած այլ էթնիկ խմբի ներկայացուցիչները կարող էին իրենց հանգիստ անվանել անատոլիացիներ»,- ասում էր Օզալը:
Թուրգութ Օզալին հարգում են թե՛ թուրք աջակողմյանները, թե՛ ձախակողմյանները՝ արդյունաբերության հիմնադրման, տնտեսական բարեփոխումների համար։ Այնուամենայնիվ, քչերը գիտեն, որ «թուրքական տնտեսական հրաշքի հայրը» կիսում է այն տեսակետները, որոնք ժամանակակից թուրքական քաղաքական հիմնական մեյնսթրիմը չափազանց բացասաբար կընդուներ:
Հիշեցնենք, որ Օզալը, որը երկիրը միանձնյա ղեկավարել էր 1980 թ. ռազմական հեղաշրջումից հետո` 1983-91 թթ., հայտնի էր իր համեմատաբար մեղմ դիրքորոշմամբ դեպի ազգային փոքրամասնությունները, մասնավորապես՝ քրդերը: 1991 թ.-ից հետո, դառնալով երկրի նախագահ, Օզալը դեմ էր արտահայտվում երկրի ուժային կառույցների, ազգայնականների` քրդերի դեմ զինված պայքարին։ 1993 թ. Օզալն անսպասելիորեն մահացել է (թունավորումից):