Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ոչինչ չի արվել բանակի կորցրած սպառազինության վերականգնման ուղղությամբ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ խոսելով անվտանգային հարցերում առաջընթացի բացակայության մասին։
Անվտանգության ոլորտում ես գնահատում եմ կատարյալ ձախողում, քանի որ ոչ մի հարց այս տարվա ընթացքում չի բարելավվել՝ նշեց նա։
«Տարածքների կորուստ․ իշխանություններն էլ են ընդունում, որ 40 կմ-ից ավելի տարածք գտնվում է հակառակորդի վերահսկողության ներքո։ Բայց իրականում չենք վերահսկում շատ ավելի մեծ տարածք․ GPS-ով սահմանագծումը բերեց նրան, որ ադրբեջանական զորքերը դիրքավորվել են ենթադրյալ իրենց սահմանի բերանով, մենք ստիպված ենք եղել հետ քաշվել 500 մ-ից մինչև 1,5 կմ, որոշ տեղերում մի քիչ ավելի շատ։ Նույնը կատարվել է ոչ միայն Վարդենիս-Արաքս հատվածում, այլ Նախիջևանի հատվածում դեռ մինչև պատերազմը՝ մեծ տարածության վրա ադրբեջանական զորքերն առաջ են անցել։ Եվ ամբողջ այդ տարածքը՝ իրենց դիրքերից մինչև մեր դիրքերը, մեր կողմից չեն վերահսկվում։ Ըստ էության, մենք կորցրել ենք վերահսկողությունը ոչ միայն այդ 40-45 կմ-ի, այլ տասնապատիկ ավելի մեծ տարածքների նկատմամբ»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Նա արձանագրեց, որ այս տարի մենք կորցրել ենք կարևորագույն ճանապարհների օգտագործման հնարավորությունը։
Մենք ունեցել ենք մի քանի տասնյակ զոհ՝ մոտ 36, մոտ 30 վիրավոր և ավելի քան 30 նոր ռազմագերի։
«Տարվա ընթացքում ոչինչ չի արվել բանակի մարտունակությունը բարձրացնելու համար։ 2-3 դիրքերի համար մարտական գործողությունների ժամանակ ունենալ 30-ից ավելի գերի՝ խոսում է բանակում լրջագույն պրոբլեմների մասին, այդպես չի լինում»,-ասաց Երկրորդ նախագահը։
Հիմնական բացատրությունը, նրա դիտարկմամբ, կարող է լինել հետևյալը՝ որ մեր զինվորները եղել են երկրի առաջին դեմքի արտահայտության տպավորության տակ՝ «հո մեկ սարի համար մենք չե՞նք պատերազմելու»։
«Քո երկիրը սարերից է բաղկացած, սա նույնն է, որ արաբներն ասեն՝ այս անապատի համար հո մենք չե՞նք պայքարելու։ Սա նաև ինչ-որ տեղ «էստի համեցեք» է ադրբեջանցիների համար․ դու ուղղակի ասում ես՝ չբնակեցված սարերի համար մենք պատրաստ չենք պատերազմելու։ Եթե առաջին դեմքն այդպես է մտածում, ինչո՞ւ ենք մտածում, որ մեր ԶՈՒ մայորը պետք է մտածի այլ կերպ։ Սա բանակի մարտունակությունը գցելու լավագույն միջոցներից է»,-ասաց Ռոբեևտ Քոչարյանը։
Անցած տարվա ընթացքում ոչինչ չի արվել բանակի կորցրած սպառազինության վերականգնման ուղղությամբ՝ նշեց նա։
«Մինչև այսօր չի հրապարակվել զոհվածների ամբողջական թիվը․ սա ուղղակի խայտառակություն է, մենք պետք է ունենայինք հուշամատյան բոլոր մարդկանց անուն-ազգանուններով, կենսագրություներով, սա վերաբերմունք կլիներ նրանց ընտանիքների հանդեպ։ Չկա, այս պատճառով էլ տարբեր թվեր են հնչեցնում»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Մեր բնակչության 80 տոկոսը լուրջ մտահոգված է անվտանգության հարցերով, նկատեց նա, այս պայմաններում չի կարող երկիրը բնականոն զարգանալ։
«Այս բոլոր հարցերով մենք ավելի վատթարացված ձևով մտնում ենք հաջորդ տարի։ Բանակի բյուջեն այնպիսին չէ, որ հաջորդ տարի լուծվի այս հարցերը։ Ով է սրա համար պատասխանատո՝ նույնիսկ չգիտես ում հարցնես․ 3 ՊՆ է փոխվել մեկ տարում, 2 ԳՇ պետ՝ մեկ տարում, գործող շտաբի պետի մասին ևս լուրեր են տարածվում, որ կհանեն»,-նշեց ՀՀ երկրորդ նախագահը։
Բացատրությունը, նրա համոզմամաբ, մեկն է՝ այս իշխանությունը շահագրգռված չէ ունենալ մարտունակ բանակ, որովհետև այդ պարագայում մեր ժողովրդի պահանջը իշխանության նկատմամբ կլիներ այլ, իսկ ստեղծված է մի վիճակ, երբ հնարավոր պատերազմի սարսափը իշխանությանը հնարավորություն է տալիս գնալ քայլերի, որոնք այլ պարագայում հնարավոր չէին լինի։
Մանրամասն՝ տեսանյութում․