կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-17 13:19
Հասարակություն

Մենուա Հովսեփյանը, հնարավոր է, այսօր ազատ արձակվի. Hraparak.am

Մենուա Հովսեփյանը, հնարավոր է, այսօր ազատ արձակվի. Hraparak.am

Hraparak.am-ը գրում է․ «Մեր տեղեկություններով` այսօր, ամենայն հավանականությամբ, Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանն ազատ կարձակվի։

Նա որոշ ժամանակ առաջ դատարանի որոշմամբ ազատ էր արձակվել, ապա կրկին կալանավորվել։

Գորիսի փոխքաղաքապետին դատարանն ազատ կարձակի այն հիմնավորմամբ, որ կալանքի տալ պահելու հիմքերը բացակայում են։

Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին ՀՀ ՔԿ-ն որոշումներ էր կայացրել Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար Իրինա Յոլյանին, համայնքապետարանի երկու աշխատակիցներին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար որպես մեղադրյալներ ներգրավելու մասին: Նրանք ձերբակալվել էին, ապա՝ կալանավորվել»։