կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-10 23:09
Հասարակություն

Հերթական ռեպրեսիվ օրենքը կամ արշավ ԶԼՄ-ների դեմ. Լիլիթ Գալստյան

Օրենք, որը բխում է իշխող ուժի՝ երկրում վախի և տոտալ վերահսկելիություն սահմանելու, լրատվամիջոցների բերանը փակելու նկրտումներից։
 
Զանգվածային լրատվության մասին օրենքում փոփոխություններ, որը մեր և լրագրողական համայնքի համոզմամբ լրջորեն խաթարելու է ազատ խոսքի, ինչպես նաև տեղեկատվության հասանելիության իրավունքը։
 
Բոլոլովին էլ պատահական չէ, որ վերջերս «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» մրցանակաբաշխությամբ Ազգային ժողովը ճանաչվել է տեղեկատվության ազատությանը սպառնացող և լրագրողների իրավունքները սահմանափակող պետական կառույց:
 
Ոչ պատահական զուգադիպությամբ այս օրենքի հեղինակներն լրագրողական անցյալ ունեցող, «ժողովրդավարության բաստիոնը» ներկայացնող են ՔՊ-ական չորս պատգամավորներ։
 
Ի դեպ, նախագիծը դրվել է շրջանառության՝ առանց շահառուների՝ լրատվական համայնքի հետ քննարկման, իսկ հեղինակները չբարեհաճեցին անգամ մասնակցել ԱԺ-ում կազմակեպված մասնագիտական քննարկմանը։
 
Լիլիթ Գալստյան
 
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ,

«Հայաստան» խմբակցության պատգամավոր