Փոխարժեքներ
15 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.64 |
EUR | ⚊ | € 407.41 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 489.94 |
GEL | ⚊ | ₾ 141.78 |
Zham.am-ը գրում է․ Երեկ անցած ՏԻՄ ընտրությունները նախորդ ՏԻՄ ընտրություններից գրեթե ոչնչով չէին տարբերվում:
Փաշինյանի թիմը լայնորեն օգտագործում էր ողջ պետական մեքենայի ռեսուրսը՝ իր թիմակիցների վերարտադրման համար: Այդ իմաստով Փաշինյանը նախորդ իշխանությունների «հին ավանդույթների» դասական շարունակողն է: Մյուս կողմից այսօրվա Հայաստանի իրավիճակն է տարբերվում նախորդից: Նախորդ իշխանությունների ժամանակ էլ մարդկանց սոցիալ – տնտեսական իրավիճակը բարվոք չէր: Սակայն այն ժամանակ չկային այն անվտանգային մարտահրավերները, որ առկա են այսօր: Այսօր առաջին անգամ վերջին հարյուր տարվա ընթացքում Հայաստանի բնակիչը լիարժեք վստահ չէ, որ իր անվտանգությունն ապահովված է: Այս հանգամանքը պայմանավորված է ղարաբաղյան պատերազմի արդյունքով և այն հանգամանքով, որ պուտինյան Ռուսաստանի և փաշինյանական իշխանության միջև կա խորը անվստահություն: Այս ամենը տեսնում և հասկանում են մարդիկ, ինչն էլ խոր մտահոգություն է առաջացնում նրանց մոտ՝ իրենց ապագայի վերաբերյալ; Եվ այս տրամադրությունները չեն կարող չազդել նաև ընտրությունների վրա: Եվ զարմանալի չէ, որ տեղում տեղային այս կամ այն ազդեցիկ գործիչը հաղթանակ է տանում Փաշինյանի թիմակցի հանդեպ, որին, ի դեպ, աջակցում է ողջ պետական մեքենան: Դրա վառ օրինակը մենք տեսանք Սյունիքում: Այս կամ այն չափով Սյունիքի մոդելը տարածվում է նաև ողջ Հայաստանով մեկ: Երեկ Փաշինյանի թիմը պարտվեց նաև Վանաձորում: Եվ նույնիսկ Փաշինյանի «պահեստային անվադող» աշխատող լուսավորները չկարողացան աջակցել նրան, ինչը ցույց է տալիս մեկ բան, որ Հայաստանում ներքևներից սկսել է սողացող դիմադրության գործընթաց Փաշինյանի դեմ: Այսօր դեռ բացակայում է այդ գործընթացի միասնական քաղաքական վերնաշենքը: Սակայն ակնհայտ է, որ այդ վերնաշենքի կառուցումը ընդամենը ժամանակի խնդիր է, քանզի հայաստանցիների ճնշող մեծամասնությունն արդեն հասկացել է, որ ապագա կարող է լինել միայն և միայն առանց Փաշինյանի: Անցած հունիսյան խորհրդարանական ընտրություններից այս չորս- հինգ ամիսները դրա վառ ապացույցը դարձան:
Սա՛ է իրականությունը:
Արտակ Հակոբյան