Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Աշխաբադում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում երկկողմ հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի, Տաջիկստանի նախագահ Էմոմոլի Ռահմոնի և Պակիստանի նախագահ Արիֆ Ալվիի հետ, որոնց ընթացքում հնարավորություն է ունեցել անկեղծորեն քննարկելու օրակարգային հարցերը։
Թուրքիայի ղեկավարն անդրադարձել է նաեւ Ադրբեջանի, Ռուսաստանինախագահների եւ Հայաստանի վարչապետի եռակողմ հանդիպմանը, որը տեղի է ունեցել ուրբաթ՝ նոյեմբերի 26-ին, Սոչիում։
«Ուրբաթ օրը իմ եղբայրը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ռուսական կողմի միջնորդությամբ, Ռուսաստանում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Մեր զրույցի ընթացքում Իլհամ Ալիևն ասաց, որ Սոչիում կայացած հանդիպումն արդյունավետ էր։ Այժմ լուծվում է Արաքս գետի երկայնքով երկաթգծի եւ ցամաքային մայրուղու կառուցման հարցը։ Սրան զուգահեռ՝ քննարկվում է դեպի Իգդիր ճանապարհ դնելու հարցը։ Խնդիրները հաղթահարելով՝ Ադրբեջանը Նախիջևանի և Հայաստանի տարածքով Իգդիրին կապող ճանապարհը կդառնա շատ հաջողված նախագիծ։ Մենք արդեն բարձրացրել ենք այս թեման՝ խոսելով Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի և Իրանի մասնակցությամբ «3+3» հարթակի մասին»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։