|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Իսրայելը եւ Բահրեյնը համաձայնության են եկել կորոնավիրուսի դեմ պատվաստումների վկայագրերի փոխադարձ ճանաչման վերաբերյալ, ինչը երկրների միջեւ ճանապարհորդներին թույլ կտա հրաժարվել կարանտինից եւ այլ սահմանափակումներից, փոխանցում է AP-ն:
Պայմանավորվածություւնը հիմնված է անցյալ տարի ԱՄՆ միջնորդությամբ կարգավորման համաձայնագրի վրա եւ Իսրայելի եւ Բահրեյնի հարաբերությունների հետագա բարելավում է նշանակում:
Բահրեյնի արտգործնախարարության հայտարարության մեջ ասվում է, որ վերջին գործարքը «պատվաստումների սերտիֆիկատների փոխադարձ ճանաչման վերաբերյալ երկկողմ համաձայնության գլոբալ նախադեպ է»:
Իսրայելի զբոսաշրջության նախարար Օրիթ Ֆարկաշ Հաqոենը թվիթով ողջունել է համաձայնագիրը` այն «կարեւոր քայլ անվանելով Իսրայելը զբոսաշրջիկների առջեւ բացելու համար»: