|
Փոխարժեքներ
20 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը հայտարարություն է տարածել, որում նշված է.
«Սույն թվականի նոյեմբերի 21-ին՝ ժամը 10:30-ին, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և ձեռամբ ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան ու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի, տեղի կունենա քահանայական ձեռնադրության կարգ: Քահանայության աստիճանի կարժանանան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում և թեմերում սպասավորող տասնմեկ սարկավագներ:
Նախորդ օրը՝ երեկոյան ժամը 17:30-ին, Մայր Աթոռի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կկատարվի ձեռնադրվող սարկավագների ընծայման արարողությունը»: