կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-17 11:56
Քաղաքական

Կորոնավիրուսից 55 մարդ է մահացել

Կորոնավիրուսից 55 մարդ է մահացել

Հայաստանում նոյեմբերի 16-ին կատարվել է 10 870 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 982 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 1153 հիվանդ, գրանցվել է մահվան 55 դեպք, որից 9-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, նոյեմբերի 17-ին ժամը 11։00-ի դրությամբ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 330 895 դեպք, որոնցից 298 492 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 23 856 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7153 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1394 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 8547 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է 2 271 138 թեստավորում