Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ Վարդան Այվազյանը, խոսելով սահմանադրական բարփոխումների մասին ընդգծեց, որ հանրության մոտ տարբեր կարծիքներ կան Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին, և շատերն այն կարծիքին են, որ ընդունված օրենքները լավն են, սակայն արդյունք չկա:
«Միայն բարեփոխումներով խնդիրները չեն լուծվի, բարեփոխումների հետ մեկտեղ պետք է լինի իրավական համակարգի բարեփոխումներ,որոնց իրականացման համար առաջին հերթին անհրաժեշտ է շեշտը ոչ թե գեղեցիկ բառախաղի վրա դնել, այլ այնպիսի մեխանիզմների վրա, որոնք կապահովեն Սահմանադրության կենսունակությունը:
Այն դիտարկմանը, որ ընդդիմության մի մասը համարում է, որ սահմանադրական փոփոխություններն ուղղված են իշխանության դիրքերի հավերժացմանը, սահմանադրագետը նշեց, որ դա վկայում է Սահմանադրության վերաբերյալ ընդդիմության մի մասի ոչ բավարար գիտելիքների մասին , որովհետև սահմանադրական փոփոխությունները համակարգային բնույթ ունեն :
Նրա խոսքով` խորհդարանական համակարգի դեպքում բացառվում է երկրի համար ճակատագրական որոշումների ժամանակ միանձնյա որոշումներ կայացնելը:
Այն հարցին, ինչպես՞ բացատրել այդ դեպքում Սերժ Սարգսյանի այն մտավախությունը, որ երկրի ներքին ու արտաքին անկայունոթւյան դեպքում հստակ չէ, թե ով պետք է որոշում կայացնի, ասուլիսի մյուս բանախոսը, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նկատեց, որ հարցը ինտրիգ է պարունակում.
«Ես չեմ անդրադառնա ինտիգին, միայն կասեմ հետհյալը՝ նախագահը, երբ իր մտահոգություններն էր արտահայտում, մի նախադասություն ասաց, որը քիչ է ուշադրություն դարձվում, նա հայտարարեց, որ մինչ այդ պահը որևէ մեկը հայեցակարգի վերաբերյալ առարկություն չի ներկայացրել, այսինքն այն քաղաքական ուժերը, որոնք դեմ էին խորհրդարանական համակարգին, ի վերջո 60-70 հարց է փոփոխությունների փաթեթում, երբ չես ներկայացնում ոչ մի բան, նշանակում է համակարծիք ես, Սարգսյանի այդ արտահայտությունը որ որևէ մեկը չի առարկել հայեցակարգին, նշանակում է նայն ենթակա է վավերացման»,-ասաց նա:
Արծվիկ Մինասյանը նաև կարծիք հայտնեց, որ թեև մինչ այժմ Հայաստանում եղել է կիսանախագահական կառավարման համակարգ, այնուամենայնիվ նախագահները իշխանության լիարժեք կրողներ են եղել:
«Կիսանախագահական նշանակում է կիսանախագահ , չեմ կարծում, որ մեր նախագահները «կիսա» են եղել, մեր բոլոր նախագահներն էլ սուպեր գլուխներ են եղել, ոչ թե «կիսա»,- ասաց Արծվիկ Մինասյանը: