|
Փոխարժեքներ
28 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.07 |
| EUR | ⚊ | € 441.47 |
| RUB | ⚊ | ₽ 4.855 |
| GBP | ⚊ | £ 503.97 |
| GEL | ⚊ | ₾ 141.14 |
Հայաստանում նոյեմբերի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2177 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 319 016-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 46 քաղաքացի, մահացածների թիվը 6628 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 9 դեպք: Նոյեմբերի 6-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1332 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 55 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 7960-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 2283 է, ընդհանուր առողջացածներինը՝ 279 148, փաստացի բուժվողներինը՝ 31 908: Մեկ օրում արվել է 10 469 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 167 911 թեստավորում: