Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բոստոնի Հայ-ամերիկյան համայնքը հիշում է Արցախի 150 հազար բնակչության դեմ Թուրքիայի և Ադրբեջանի վայրագությունների մեկ տարին. նոյեմբերի 7-ին տեղի կունենա «Հուշ-միջոցառում՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերին»։
Արևելյան Մասսաչուսեթսի հայ եկեղեցու կողմից ղեկավարվող միջոցառմանը ելույթ կունենա Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։
Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն աշխարհի տարբեր հատվածներում նոյեմբերի 7-9-ը կկազմակերպի բողոքի ակցիաներ ըննդեմ Հայաստանի թուրքացման և հաջակցություն Հայաստանում ծավալվող Դիմադրության շարժման։
Նկատի ունենալով Հայաստանի եւ Արցախի անվտանգային լրջագույն խնդիրները, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ՀՀ իշխանությունների բացահայտ եւ կուլիսային պայմանավորվածությունների հարուցած վտանգներն ու հնարավոր անդառնալի հետեւանքները` ՀՅԴ կառույցը աշխարհի տարբեր անկյուններում նոյեմբերի 8-9-ը կազմակերպում է ակցիաներ` ի զորակցություն Հայրենիքում ձեւավորվող ազգային դիմադրության՝ ընդգծելով Հայրենիքի, Սփյուռքի միասնականությունը, համախմբվածությունը Հայաստանի, Արցախի եւ համայն հայության իրավունքների պաշտպանության հարցում։