կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-12 10:19
Հասարակություն

ՈւՂԻՂ. «Կոմֆորտը» 90 բնակարանատիրոջ զրկել է կոմֆորտից

«Կոմֆորտ» բազմաֆունկցիոնալ բնակելի շենքի կառուցապատող «Ասիամեգաստրոյ» ՍՊԸ-ն արդեն երկու տարի է՝ 90 բնակարանատիրոջ խաբում է՝ չկառուցելով խոստացած շենքը. ո՛չ կառուցապատողը կա, ո՛չ էլ տները։ Բազմաբնակարան բնակելի շենքը պետք է կառուցվեր Դավթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասի 26/13 հասցեում: Շինարարական աշխատանքները պետք է ավարտվեին 2021 թվականի հոկտեմբերի 31-ին, բայց այս պահին շատ հեռու են ավարտված լինելուց։ Գնորդ ընտանիքներն ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց։ 
Ակցիային առաջարկում ենք հետեւել yerkir.am-ի ուղիղ հեռարձակմամբ։