|
Փոխարժեքներ
23 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.35 |
| EUR | ⚊ | € 395.09 |
| RUB | ⚊ | ₽ 4.3925 |
| GBP | ⚊ | £ 472.24 |
| GEL | ⚊ | ₾ 139.1 |
Հյուսիսային Իրաքում թուրքական բանակի ճամբարը հրթիռակոծության է ենթարկվել. սեպտեմբերի 24-ին հայտնել է իրաքյան Shafaq-ը:
Հրետակոծությունը տեղի է ունեցել Իրաքի Նայնավա նահանգում՝ Մոսուլից հյուսիս:
«Զելկան ճամբարը, որը գտնվում է Մոսուլից հյուսիս, և որտեղ տեղակայված են թուրք զինվորականները, ենթարկվել է հրթիռակոծության: Ճամբարի մոտակայքում ընկել է հինգ հրթիռ, որոնցից երեքը պայթել են, երկուսը չեն աշխատել»,- հայտնել է գործակալությունը՝ վկայակոչելով անանուն աղբյուր:
Հրետակոծության արդյունքների մասին տեղեկություններ չկան: