Փոխարժեքներ
16 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Armlur.am-ը տեղեկացավ, որ սեպտեմբերի 24-ին նախատեսված Ազգային ժողովի արտահերթ նիստից առաջ խորհրդարանական լսումներ կլինեն, որտեղ նախատեսված է քննարկել համայնքների խոշորացման հարցը։ Մասնավորապես, ԱԺ նիստերի դահլիճում Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպում է խորհրդարանական լսումներ` ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի եւ կից օրենսդրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ:
Իսկ արդեն 24-ին արտահերթ նիստում կքննարկվի «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթը՝ առաջին և երկրորդ ընթերցմամբ:
Այսինքն՝ այս փաթեթը մեկ անգամ կքննարկվի լսումների միջոցով, մեկ անգամ էլ՝ արտահերթ նիստով։ Այս շտապողականությունն իր պատճառներն ունի. իշխող ուժը ցանկանում է ՏԻՄ ընտրություններից առաջ խոշորացված համայնքներ ունենալ ու ավելի շատ տարածքներում ունենալ սեփական համայնքապետեր»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում