Փոխարժեքներ
10 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.08 |
EUR | ⚊ | € 433.28 |
RUB | ⚊ | ₽ 4.5993 |
GBP | ⚊ | £ 505.12 |
GEL | ⚊ | ₾ 141.95 |
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հերքել է Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի՝ իր հետ հանդիպումից հրաժարվելու մասին տեղեկությունները։
«Ճիշտ չէ», - ասել է նա՝ պատասխանելով Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում հնչած հարցերին, թե ՉԺՀ նախագահն իրո՞ք մերժել է իր հետ հանդիպման առաջարկը, և արդյո՞ք ԱՄՆ նախագահը հիասթափված է դրանից:
Չինական կողմի՝ հանդիպումից հրաժարվելու մասին հայտնել է Financial Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Մասնավորապես նշվում է, որ Բայդենը վերջին հեռախոսազրույցի ընթացքում Սի Ցզինպինին առաջարկել է գագաթնաժողով անցկացնել, որից չինացի առաջնորդը հրաժարվել է՝ առաջարկելով Վաշինգտոնին՝ մեղմացնել իր հռետորաբանությունը Պեկինի նկատմամբ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ սեպտեմբերի 10-ին ՉԺՀ ու ԱՄՆ նախագահները հեռախոսազրույց են ունեցել: Սպիտակ տունը հայտնել է, որ առաջնորդները քննարկել են երկու երկրների միջև մրցակցության խնդիրները և հակամարտության վերաճումից խուսափելու ուղիները: