Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Թուրքիայում գործարկված «Էլեկտրոնային պետություն» նախագիծն սկսել է օգտատերերին նոր հնարավորություններ տալ։ Այսպես, օրինակ, այլևս հնարավոր է դարձել այդ կայքէջի միջոցով փոխել կրոնը։ Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հայտնում է Hristiyanhaber.net կայքէջը։
Աղբյուրի համաձայն՝ նման հնարավորությունից օգտվել կարողանալու համար անհրաժեշտ է կիրառել ոչ միայն «Էլեկտրոնային պետության» գաղտնագիրը, այլ նաև՝ էլեկտրոնային ստորագրություն ունենալ։
Կրոնը փոխելը հնարավոր է «Գրանցման մեջ կրոնի փոփոխություն» էջ մուտք գործելու միջոցով։ Հարկավոր է միայն օգտագործել էլեկտրոնային ստորագրություն։ Այդպիսով՝ նախկինում միայն Թուրքիայի գրանցումների վարչության կողմից կատարվող այդ գործողությունն այլևս հնորավոր է դարձել իրականացնել օնլայն տարբերակով։
Հիշեցնենք, որ Թուրքիայի ներքին գործերի նախարարության բնակչության և քաղաքացիության հարցերի գլխավոր վարչության «էլեկտրոնային պետություն» նախագծի շրջանակներում գործարկված կայքէջում Թուրքիայի քաղաքացիներին հնարավորություն էր ընձեռվել տեղեկություններ ստանալ նախնիների մասին և կազմել իրենց տոհմածառերը:
Թարգմանեց Մելինե Անումյանը