Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ժամանակին Գևորգը համարում էր, որ Նիկոլն ազնիվ է իր նպատակներում, ես նման իլուզյաներ չեմ ունեցել, քանի որ չի կարող իր նպատակներում ազնիվ լինել մի մարդ, որը հասարակությունը բաժանում է սևերի և սպիտակների, արշավ է ձեռնարկում դատական և օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչների վրա։ Այս մասին մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադառնալով՝ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի այօր արված հայտարարությանը։ Նա մասնավորապես գրել է.
«Այսօր, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ պատրաստակամություն է հայտնում վաղն ևեթ վերադառնալ Հայաստան պատասխանելու հարցերին՝ պայմանով, որ Փաշինյանն ապահովի հրապարակայնությունն ու համապատասխան մարմինների ղեկավարների ներկայությունը։ Ժամանակին Գևորգը համարում էր, որ Նիկոլն ազնիվ է իր նպատակներում, ես նման իլուզյաներ չեմ ունեցել, քանի որ չի կարող իր նպատակներում ազնիվ լինել մի մարդ, որը հասարակությունը բաժանում է սևերի և սպիտակների, արշավ է ձեռնարկում դատական և օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչների վրա։ Մարդ, որը դեռևս 2018թ.ի ամռանը սուտ հայտարարություն արեց, թե մարտի 1-ը ամբողջությամբ բացահայտված է, այդպես էլ 10 զոհերի հետ կապված որևէ նոր բան չհայտնաբերելով։ Կոստանյանը Փաշինյանին բացառիկ շանս է ընձեռում ապացուցելու, որ նա երբեմն կարող է ազնիվ լինել իր նպատակներում։ Գնդակը Նիկոլի դաշտում է։ Հ.Գ.Այդուհանդերձ պատրանքներին ապավինելն ինքնախաբեություն է»։
Ավելի վաղ Yerkir.am-ը հայտնել էր, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հայտարարել է, որ պատրաստ է վաղը եւեթ վերադառնալ եւ հրապարակային պատասխանել նախաքննական մարմնի բոլոր հարցերին: