|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Իրանում մահացել է երկրի գերագույն առաջնորդի` այաթոլլա Ալի Խամենեիի բարձրագույն ռազմական խորհրդականը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-մայոր Հասան Ֆիրուզաբադին: Այս մասին հայտնում է IRNA տեղական պետական գործակալությունը՝ հղում անելով Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի գրասենյակի հայտարարությանը:
Ռաիսին ցավակցություն է հայտնել Ֆիրուզաբադիի մահվան կապակցությամբ Իրանի զինված ուժերի գլխավոր հրամանատարին, իրանական ժողովրդին, զինվորականներին, ինչպես նաև մահացածի բոլոր ընկերներին և ծանոթներին, հատկապես՝ նրա ընտանիքին։ Իրանի նախագահը նշել է, որ Ֆիրուզաբադիի մահը խոր վիշտ է պատճառել:
Այաթոլլահ Խամենեիի ռազմական խորհրդականը 70 տարեկան էր: Միջադեպի վերաբերյալ այլ մանրամասներ Իրանի նախագահի հայտարարության մեջ չեն նշվում:
Ըստ Euronews- ի և Deutsche Welle-ի իրանական գրասենյակների՝ Ֆիրուզաբադին մահացել է սրտի իշեմիկ հիվանդությունից: Իրանական Tansim գործակալությունը գրում է, որ, «ըստ մամուլի հրապարակումների», գեներալ-մայորի մահվան պատճառը կորոնավիրուսն է: COVID-19-ը, որպես Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին ղեկավարի մահվան պատճառ, համարում է նաև ISNA գործակալությունը։
Հասան Ֆիրուզաբադին տարբեր տարիներին զբաղեցրել է Իրանի փոխվարչապետի պաշտոնը և աշխատել «երկիր-երկիր» հրթիռների ստեղծման կոմիտեում: 1989 թվականին նշանակվել է երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ: Նա այդ պաշտոնը զբաղեցրել է 27 տարի, իսկ ավելի ուշ՝ 2016 -ին, նշանակվել Այաթոլլահ Ալի Խամենեիի ռազմական խորհրդական: