կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-27 09:28
Առանց Կատեգորիա

Անասնապահությամբ զբաղվող մարզերում խոտի գները հասել են ռեկորդային չափերի. գյուղացիները խուճապի մեջ են․ «Փաստ»

Անասնապահությամբ զբաղվող մարզերում խոտի գները հասել են ռեկորդային չափերի. գյուղացիները խուճապի մեջ են․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկա ամիսները բավականին բարդ են լինելու անասնապահությամբ զբաղվող գյուղացիների համար, քանի որ աննախադեպ շոգի ու երաշտի պատճառով առաջ է եկել անասնակերի լուրջ խնդիր։ Բանն այն է, որ երաշտի պատճառով ձմռան համար նախատեսված խոտի համապատասխան քանակ ապահովելու համար խոտհարքներում ներկայումս սպասվածից մի քանի անգամ քիչ խոտ կա, ինչն անգամ կիսով չափ չի ապահովում պահանջարկը, իսկ ներմուծվող անասնակերը թանկ է մաքսատուրքի կիրառման պատճառով։

Արդյունքում, անասնապահությամբ զբաղվող մարզերում խոտի գները հասել են ռեկորդային չափերի՝ մեկ տուկն արդեն արժե 1500- 2500 դրամ։ Գյուղացիների շրջանում խուճապային տրամադրություններ են, քանի որ մարդիկ բառացիորեն չգիտեն, թե ոնց պետք է ապահովեն իրենց անասունի կերը։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում