Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին սոցցանցերում տարածվեց տեղեկություն, որ դեկտեմբերի 7-ին սահմանամերձ Ոսկեպար գյուղ է ժամանել Տավուշի մարզի ճանապարհաշինական ընկերություններից մեկի աշխղեկը և հայտնել Կիրանց-Ոսկեպար այլընտրանքային` սարերով ձգվող ճանապարհի կառուցման մասին։ Ըստ տեղեկությունների, Ոսկեպարում ճանապարհաշինարար բանվորների բնակվելու համար ազատ տներ են փնտրել։
«Փաստ» թերթի տեղեկություններով, Նոյեմբերյանի տարածաշրջանում բավականին ակտիվորեն քննարկում են այս տեղեկությունը: Մենք դիմեցինք Տավուշի մարզպետարան, որտեղից մեզ հայտնեցին, որ պաշտոնական որևէ տեղեկություն չկա, իրենք էլ այդ մասին տեղեկացել են սոցցանցային գրառումից: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից մեզ ուղղորդեցին դեպի «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ:
Այստեղ, սակայն, հայտարարեցին, որ կպատասխանեն բացառապես գրավոր հարցման: Նույնիսկ զգուշացումը, որ նյութը նախատեսվում է հրապարակել շաբաթ օրը, և ցանկալի կլիներ ունենալ իրենց պատասխանը, ոչինչ չփոխեց: Ինչևէ, մենք գրավոր հարցում ենք ուղարկել նշյալ հիմնադրամ և պատասխան ստանալուն պես այն ևս կներկայացնենք»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում