Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Գնդապետ, Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը գրում է.
«Այսօր Հայաստանը շարունակում է ղեկավարել աճպարարներից կազմված մի խումբ, որն իշխանության է եկել ժողովրդին (այլ ոչ թե ազգին) տարատեսակ ապատեղեկատվություններով մոլորեցնելու և, ըստ այդմ՝ նաև մեր միասնականությունը փոշիացնելու հանցավոր ճանապարհով:
Հանդիսանալով անհայտ աղբյուրներից սնվող ազգադավ խամաճիկների հավաքածու, երկու լումայով իրենց ազգային ինքնությունը վաճառքի հանած այդ ստահակները երկիրը տարել և շարունակում են հետևողականորեն տանել դեպի անդունդ: Այդ անհայրենիք տականքները չխորշելով օգտվել ամենաստորագույն մանիպուլյատիվ հնարքներից անգամ, գործողության մեջ դրեցին ամեն գնով նախորդների, ասել է թե՝ մեր պապերի ու հայրերի (իսկ իրենց որակմամբ՝ «նախկինների»), կատարածն ու թողած ժառանգությունն ի սպառ ոչնչացնելու հրեշավոր ծրագիրը և օրակարգ մտցրին Հայոց պետականության լինել-չլինելու հարցը:
Եվ այդ ամենը «պողոսահաճո» լոզունգաշարքով հանրությանը մատուցվեց որպես «արդարությունը վերականգնելու և թալանչիներից երկիրը մաքրելու սրբազան պայքար...»։
Արդյունքում պողոսներն այսօր կատարվածի համար վճարում են օր-օրի վատթարացող իրենց կենսապայմաններով և սրբադասված այն հազարավոր նահատակների կյանքով, ովքեր, ինչպես «էրատո ջոկատի հիմնադիր հրամանատարը» կասեր՝ «զոհվեցին հանուն ոչնչի...» Այո, այս պարագայում, գուցեև, «հանուն ոչնչի», քանի որ զոհաբերելով այդ հերոսներին, մենք կորցրինք և շարունակում ենք կորցնել ոչ միայն Արցախի մեծ մասը, այլև տարածքներ Հայաստանից...
Հ.գ- Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունների համար այս աճպարարների խումբն, իրոք, գտածո էր և շարունակում է մնալ այդպիսին: Ժողովուրդ ջան, եթե չեք ուզում այսուհետ ևս այդպես լինի, սկսեք գործել որպես ԱԶԳ»։