կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-22 17:20
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կներեք, պարոնա՛յք, պետությունը սափրվելու տեղ չէ, որ աշակերտը հաճախորդի գլխի վրա սովորի․ թուրքագետը՝ «Երկիրը Արտերկրէն» ժողովածուի շնորհանդեսին

Դեռ ուսանող տարիներից սկսելով ուսուցչական գործունեությունը` 1977թ. մաս է կազմում ՀՅԴ Բյուրոյի մամլո դիվանին։ Իր՝ օրաթերթային մամուլի առաջին հոդվածը հրատարակում է «Ազդակում», և իր տարիների բեղուն գրիչը նրան հասցնում է Բոստոն` «Հայրենիք», ապա՝ Լոս Անջելես` «Ասպարեզ» օրաթերթերի խմբագրատուն՝ խմբագրի պատասխանատու առաքելությամբ։ Վաչե Բրուտյանը ինչպես խոստովանում է իր կենսագրականում՝ «գտած էի տարերքս ու սէրս՝ մամուլը»։ Իսկ ես կավելացնեմ, որ մամուլն էլ գտել է նրան` հրապարակախոսական բացառիկ հմտություններով, սուր աչքով, տաղանդավոր ու դիպուկ գրչով Վաչե Բրուտյանին․ «Երկիրը Արտերկրէն» ժողովածուի շնորհանդեսի ժամանակ, ըստ Yerkir.am-ի, հայտարարեց ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դասախոս, թուրքագետ Լուսինե Սահակյանը։

Նա նշեց, որ թեեւ վերնագրված է «Երկիրը Արտերկրէն», իրականում, այն ընթերցելիս ակնհայտ է դառնում, որ հեղինակը, ապրելով արտերկրում, երբեք բաց չի թողնում հայրենիքի զարկերակը և ճիշտ ժամանակին արձագանքում է հրատապ խնդիրներին։

«Խիստ այժմեական է «Մեր պետականութեան լինել-չլինելու մեծ փորձաքննութիւն» հոդվածը, որը գրվել է դեռևս 2018 թ. դեկտեմբերի 4-ին։ Հայաստանին սպառնացող վտանգների մասին այս ահազանգող վերլուծության եզրահանգումներն այսօր դարձան ցավալի իրականություն,  որում հայտնվել է համայն հայութունը։ Որպես պատասխան հաճախ շրջանառվող այն միամիտների թեզին ներկայիս ՀՀ ապաշնորհ իշխանություների մասին` «Ձգեք, թող աշխատի մարդը», միանգամայն ճշգրիտ է Բրուտյանի հետեւյալ բնորոշումը. «Կներեք, պարոնա՛յք, պետութիւնը սափրիչի խանութ չէ, ուր աշակերտը յաճախորդներու գլուխներու վրայ սովորի արհեստը»։ 

Մանրամասն՝ տեսանյութում