կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-31 11:46
Տարածաշրջան

Թուրքիան դեռ չի երկարաձգել Ադրբեջանի հետ գազամատակարարման 20-ամյա պայմանագիրը

Թուրքիան դեռ չի երկարաձգել Ադրբեջանի հետ գազամատակարարման 20-ամյա պայմանագիրը

Ապրիլի 17-ին ավարտվել է Ադրբեջանից Թուրքիա 6,6 միլիարդ խորանարդ մետր գազի մատակարարման պայմանագիրը. հայտնում է Natural Gas World-ը: Դա Թուրքիա ներկրվող 48.1 միլիարդ խորանարդ մետր գազի մոտ 12.5%-ն է: Պայմանագիրն ուժի մեջ է 2001 թվականից:

Բացի դրանից՝ կա նաև TANAP գազատարը, որի շինարարությունն ավարտվել է 2018-ին, և որի միջոցով տարեկան 6 միլիարդ խորանարդ մետր մատակարարվում է առանձին համաձայնագրով:

British Petroleum նավթագազային ընկերությունը, որը ղեկավարում է ադրբեջանական «Շահ Դենիզ» գազի հանքավայրը կառավարող կոնսորցիումը, որը  գազ է վաճառվում Թուրքիային, հայտնում է, որ պայմանագրի երկարաձգման բանակցություններն արդեն բավական ժամանակ է՝ շարունակվում են. հայտնում է Eurasianet-ը:

2001 թ.-ին ստորագրված համաձայնագրով՝  գազի թուրքական ներմուծող Botas-ը տարեկան  ներմուծում էր մինչև 6,6 միլիարդ խորանարդ մետր Ադրբեջանի գազային ընկերությունից (AGSC), որը ներկայացնում է Կասպից ծովում «Շահ Դենիզ» հանքը շահագործող վեց ընկերությունների կոնսորցիումը:

Պարբերականը նշում է, որ այս պայմանագրով գազը Թուրքիային մատակարարվում էր Հարավային Կովկասի տարածքով կամ Բաքու-Թբիլիսի-Էրզրում խողովակաշարով:

«Քանի որ պայմանագրի ժամկետն ավարտվել է գարնանը, և Թուրքիայում գազի պահանջարկը սեզոնային անկում է ապրում, Անկարայի վրա անհապաղ ճնշում չի գործադրվում պայմանագիրը երկարաձգելու համար: Ցանկացած ժամանակավոր մատակարարման դեֆիցիտը հեշտությամբ կարող է լրացվել երկու այլ մատակարարների կողմից`Ռուսաստանի և Իրանի, որոնց նկատմամբ Botas-ը ունի չկատարված առևտրային պարտավորություններ, կամ էլ հեղուկացված բնական գազ (LNG) ներմուծելով նվազագույն գներով»,- նշում է Natural Gas World-ը:

Անցյալ տարի Ստամբուլում կայացած արդյունաբերական խորհրդաժողովում էներգետիկայի փոխնախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտարարել էր, որ Թուրքիան ծրագրում է օգտագործել LNG էժան պաշարները՝ իրեն երկարաժամկետ գազ մատակարարողներին համոզելու համար, որ իջեցնեն գները և առաջարկեն ավելի ճկուն պայմաններ: Անցյալ տարի ԱՄՆ-ը դարձել էր LNG գազի (հեղուկ) խոշորագույն մատակարարը Թուրքիայի համար՝ ապահովելով մատակարարման 45% -ը:

Հաղորդվում է, որ պայմանագրի երկարաձգման հետաձգումը վնաս է հասցրել Ադրբեջանին և SOCAR պետական նավթային ընկերությանը։