Փոխարժեքներ
17 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Արցախում մայիսի 23-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք։ Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:
Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։ Մեկ օրում կատարվել է 27 թեստավորում։ Թեստավորման ընդհանուր թիվն, այսպիսով, Արցախում հասել է 24981-ի։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2746 դեպք։
2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 7529 քաղաքացու հետազոտություն, որից 862-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։ Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 29 վարակակիր, իսկ թեթև hիվանդները ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: