կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-19 19:16
Քաղաքական

Չեմ բացառում, որ անկումի և իշխանություն պահելու մոլուցքի մեջ սրանք հանձնվողական նոր համաձայնագիր ստորագրեն. Լիլիթ Գալստյան

Չեմ բացառում, որ անկումի և իշխանություն պահելու մոլուցքի մեջ սրանք հանձնվողական նոր համաձայնագիր ստորագրեն. Լիլիթ Գալստյան

Քանի դեռ կա Նիկոլը և նիկոլականությունը՝ Հայաստանը կանգնելու է պատերազմի և տարածքային կորուստների առջև։ Այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը։ «Ավելի շուտ և ճիշտ՝ Նիկոլը Հայաստանի պետականության կորստի առաջնորդն է։ Մեր սպառնալիքը նախ այս իշխանություններն են, հետո՝ արտաքին վտանգները։ Հարձակվում, տարածքներ են խլում կամ նվաստացնում են թուլացած, պարտված երկրներին և հասարակություններին։ Հայաստանը կորցրել է սուբյեկտայնությունը, սա փաստ է»,–ասաց նա։

Ինչ վերաբերում է Մոսկվայի օգնության առաջարկին՝  Երևանին և Բաքվին սահմանների գծման հարցում, Լիլիթ Գալստյանն ասաց․«Ռուսաստանը շարունակում է մնալ պատերազմի հանգուցալուծման հիմնական մոդերատորը։ Արցախում նա է խաղաղության երաշխավորը։ Ռուսաստանը ռազմավարական գործընկեր է, մեզ միավորում են մի շարք համաձայնագրեր, բայց ամենակարևորը՝ Ռուսաստանը տարածաշրջանային հնաբնակ է և ունի շահեր։ Չմոռանանք, որ ցանկացած երկիր առաջնահերթությամբ նախ իր շահն է հետապնդում։ Եվ եթե Հայաստանն իր ինքնիշխանությունը պաշտպանելու կարողություն կամ ցանկություն չունի, մեր փոխարեն խաղի մեջ են մտնում կարողները»,–ասաց նա։

Լիլիթ Գալստյանը նկատեց, որ ՊՆ-ն այսօրվա հաղորդագրությամբ հաստատում է, որ մայիսի 12-ին և 13-ին ադրբեջանական առաջխաղացումից հետո իրավիճակում փոփոխություն չի եղել։ «Մենք դեռ հայտարարությունների և հորդորների մակարդակում ենք շարունակում մնալ։ Իսկ իրականում անեքսիա է տեղի ունեցել, ՀՀ տարածքային ամբողջականության խախտում։ Պետությունն ինքը չի պաշտպանում իր սահմանը։ Այս օրերին հնչող հայտարարություններում դժվար է հայանպաստ հաստատումներ գտնել»,–ասաց նա և նշեց, որ միայն Ֆրանսիան Ադրբեջանին կտրուկ կոչ արեց դուրս գալ ՀՀ տարածքից։

«Ըստ էության անգամ Սուլիվանի հայտարարության տեքստը նիկոլամերձ շրջանակները «հայանպաստ» էին թարգմանել։ Հստակ է, որ ԽՍՀՄ շրջանում միջազգայնորեն ճանաչված սահմաններ չեն եղել։ Հայաստանի դիվանագիտական և բանակցային հմտություններից, միջազգային իրավունքի և ինստիտուտների հմուտ գործադրումից է կախված, թե սահմանազատումն ու սահմագծումն ինչ ընթացք կստանա։ Ցավոք, այդ հմտությունների սնանկության մեջ համոզվել ենք։ Ճանաչելով այս իշխանությունների դավադիր վարքագիծը, համատարած սուտը, անկարողությունը, չեմ կարող թաքցնել մտավախությունս․ չեմ բացառում, որ  անկումի և իշխանություն պահելու մոլուցքի մեջ սրանք հանձնվողական նոր համաձայնագիր ստորագրեն»,–ասաց նա։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: