կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-14 11:04
Հասարակություն

Ցանցային պայքարը սկսված է. վրեժը հասունանում է. Իշխան Սաղաթելյան

Այսօր Փաշինյանն ասում է, թե ժողովրդի կողմից մանդատ ունի անելու այն, ինչ ուզում է ու բոլոր նրանք, որոնք հասկանում են, որ սրանք երկիրը տանում են կործանման, պետք է որպես առաջին քայլ այդ մարդուն ցույց տան, որ նա այդ մանդատը չունի։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նրա խոսքով` դրա համար պետք է լինի համազգային դիմադրություն:

«Մենք ասել ենք, որ այս հանրահավաքը դրա մեկնարկն է, ու ըստ այդմ, ՀՀ մարզերում պետք է ցուցադրենք այդ ցանցային դիմադրությունը, պետք է մեր 270 հազար, ինչպես նաև` ընդդիմությանը տրված 100 հազարից ավելի ձայները կազմակերպենք։ Այդ դիմադրությունը պետք է լինի նաև մեր թշնամուն, արտաքին աշխարհին, որ հասկացնենք՝ այս մարդը երկիրը հերթական կապիտուլիացիայի մանդատ չունի,» - ասել է Սաղաթելյանը։

Նա ընդգծել է, որ իրենք ընդդիմություն չեն խաղում, այլ ընդդիմություն խաղացողներն են առավոտից երեկո հարվածում ընդդիմությանը: «Մենք իրականում արմատական ընդդիմություն ենք, իսկ մնացածը փորձում են հասարակությանը շեղել և տանել այլ ուղղությամբ։ Ու եթե կան անհատներ, կազմակերպություններ, որոնք մեր այս օրակարգն ավելի լավ կարող են անել, մենք գնալու ենք կանգնենք իրենց կողքը»,- ասել է Սաղաթելյանը։

Բանախոսն անդրադարձել է նաև Շուշիում տեղի ունեցած վրեժի դեպքին` նշելով որ դրանք շատանալու են։

Մանրամասները՝ տեսանյութում։