Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի իշխանությունները կրնկակոխ հետեւում են հայաստանյան ավանդույթներին եւ կամայական որոշումներ կայացնում՝ իշխանությունից քաղաքացիներին կախվածության մեջ գցելով։
Մարտի 17-ին Արցախի կառավարությունն անհասկանալի որոշում է կայացրել՝ պատերազմից հետո հերթական աջակցության ծրագրով, սահմանելով, որ եթե ընտանիքի համատեղ բնակվող անդամներից մեկը՝ ամուսին, ծնող, զավակ, խուսափել է պատերազմին մասնակցելուց, ապա ընտանիքը չի կարող օգտվել վարկային աջակցությունից:
Դիցուք, եթե եղբայրներից մեկը մասնակցել ու զոհվել է պատերազմում, իսկ մյուսն իր ընտանիքին փախցրել է Արցախից, ապա նրանց ծնողները չեն կարող վարկային արտոնությունից օգտվել։ Արցախում սա կամայական եւ նվաստացուցիչ որոշում են համարում, փաստացի կառավարությունը նման ծնողներին ոչ թե որպես հերոսի, այլ դասալիքի ծնող է ընկալում։
Մինչդեռ դասալքության համար օրենքով պատիժ է սահմանվում, եւ դրանով կարող է փակվել այդ հարցը։ Այս որոշման ենթատեքստն այն է, որ նման ընտանիքները դիմեն իշխանությանը, վերջիններս ընդառաջեն, եւ ստացվի, որ իշխանությունը լավություն է անում նման ընտանիքներին, եւ դրանով կախման մեջ են գցում մարդկանց»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում