Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Նիկոլ Փաշինյանի և Արարատ Միրզոյանի հարաբերություններում վերջին օրերին կտրուկ շրջադարձ է նկատվում: Տևական ժամանակ անկյուն քշված Միրզոյանի հետ Փաշինյանն իր մոսկովյան այցից հետո ավելի սերտ է շփվում:
Որոշ տեղեկություններով՝ ամեն օր կառավարության ամառանոցում Նիկոլ Փաշինյան-Արարատ Միրզոյան-Տիգրան Ավինյան եռյակը քննարկում է նախընտրական հարցեր՝ Աննա Հակոբյանի աչալուրջ հայացքի ներքո։ Մասնավորապես, նախընտրական ծրագիր են գրում, լոզունգներ մշակում, քննարկում են քաղաքական ուժի բրենդի փոփոխության հարցը: Երբեմն այլ կուսակիցներ էլ են միանում, բայց ուղեղային կենտրոնն այս եռանկյունին է:
Իշխանական աղբյուրների վարկածով, այս ջերմացումը պայմանավորված է արտաքին մարտահրավերներով, մասնավորապես, ՌԴ այցից հետո Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ թիմը պետք է միակուռ լինի, որպեսզի արտաքին ուժերը չկարողանան ֆորսմաժորային իրավիճակ ստեղծել և մինչև ընտրությունները լուծել իշխանափոխության հարցը:
Մոսկովյան այցը որոշակի փոփոխություններ է առաջացրել նաև իշխանությունների լրատվական քաղաքականությունում։ Դրա մասին է վկայում հակառուսական ալիքը, որը բարձրացել է վերջին օրերին, ինչը կառավարվում է իշխանության կողմից: Այս թեմայի շրջանակում են նաև մեղադրանքները՝ ուղղված Ռուսաստանին, որ գերիների վերադարձի պատասխանատվություն կրում է Մոսկվան»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։