Փոխարժեքներ
29 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 392.97 |
EUR | ⚊ | € 414.58 |
RUB | ⚊ | ₽ 3.57 |
GBP | ⚊ | £ 497.66 |
GEL | ⚊ | ₾ 143.3 |
Ռուսաստանը հետևողականորեն և կոշտ կպատասխանի Կանադայի կողմից ներդրվող պատժամիջոցներին: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք բաց ենք անկեղծ և փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսության համար, բայց թշնամական գործողություններին և անձնական պատժամիջոցներին կպատասխանենք կոշտ և հետևողականորեն»,- ասել է Զախարովան:
Նա ընդգծվել է, որ Ռուսաստանը մոտ ժամանակներս կձեռնարկի պատասխան քայլեր Կանադայի կողմից սահմանված սահմանափակումների դեմ: «Նախատեսում ենք ձեռնարկել պատասխան քայլեր արդեն մոտ ժամանակներս»,- ասված է մեկնաբանության մեջ: