Փոխարժեքներ
22 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչները հայտարարեցին, որ մասնակցելու են այդ ընտրություններին: Միայնակ են մասնակցելու, թե այլ կուսակցությունների հետ դաշինքով, առայժմ հստակեցված չէ: Սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, այս օրերին կուսակցությանն են միանում քաղհասարակության ակտիվ ներկայացուցիչներ, նաև առանձին հասարակական կազմակերպություններ:
Ընդ որում, մեր աղբյուրների փոխանցմամբ, խոսքը նրանց մասին է, որոնք որևէ կերպ կապված չեն, այսպես կոչված, սորոսականների հետ և ունեն բացառապես ազգային, պրոհայկական կողմնորոշում: Մասնավորաբար, օրերս հանրությանը հայտնի ակտիվիստ, Ապրիլ յան և 44-օրյա պատերազմների մասնակից Մանուել Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ուրախ է Արթուր Վանեցյանին ճանաչելու համար, ում հասցեին վերջին տարիներին «հազարավոր ստեր և կեղծիքներ են տարածվել»: Նա նշել է, որ ներկայումս մանրամասն ծանոթանում է «Հայրենիքի» գաղափարներին, որպեսզի վերջնականապես վստահ լինի՝ «ամեն բան ինձ հոգեհարազատ է, իմ սկզբունքների մեջ է»:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, հանրության շրջանում հայտնի և ակտիվ հասարակական գործունեություն ծավալող բազմաթիվ անձինք արդեն իսկ դիմել են «Հայրենիք» կուսակցությանը անդամագրվելու համար: Քիչ չեն նաև քաղհասարակության այնպիսի ներկայացուցիչներն ու ՀԿ-ները, որոնք ցանկություն են հայտնել համագործակցել կուսակցության հետ»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: