Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հետպատերազմյան Հայաստանը ոչ շահեկան դիրքերում է և պատերազմից հետո չի կարողանում աշխարհին ապացուցել մեր դեմ թույլ տրված հանցագործությունները, որոնք կատարվել են Ադրբեջանի կողմից 44-օրյա պատերազմի ընթացքում: Պատերազմի ընթացքում ագրեսոր էինք ներկայացնում Ադրբեջանին, ասում, թե իրենք մեզ բնաջնջում են, ցեղասպանում են Թուրքիայի և ահաբեկիչների հետ, սակայն ներքաղաքական կարիքներից ելնելով՝ մեծ «ռազբորկա» է սկսվել երկրի ներսում պատերազմից հետո, և օրումեջ խոսվում է, թե պատերազմի ընթացքում անկազմակերպվածություն է եղել:
Հայաստանը բարձրաձայնում է, թե պատերազմի ընթացքում մեր հանդեպ կիրառվել են ֆոսֆոր, կասետային ռումբեր, սակայն ՀՀ վարչապետն իր շուրթերով խոսում է «Իսկանդեր» հրթիռային համակարգի կիրառման մասին, որը նախատեսված է ռազմավարական օբյեկտներ և մեծ բազմություն խոցելու համար:
Այսինքն՝ ՀՀ ղեկավարն իր շուրթերով է ասում, թե Հայաստանն այդպիսի մասշտաբի զենք է կիրառել: Յուրաքանչյուր օր բոլորը խոսում են հայ ռազմագերիների վերադարձի մասին, այնինչ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը 2020 թվականի դեկտեմբերի 8-ին՝ փակ քննարկման ժամանակ, հայտարարել էր, թե գերիներին Ադրբեջանում լավ են վերաբերվում: Սակայն սա էլ միակ սայթաքումը չէ. հայերը մշտապես ասում են, թե չեն կարող ապրել ադրբեջանցիների հետ կողք կողքի, քանի որ նրանք մարդասպան են և ագրեսոր, այնինչ իշխանական խմբակցության պատգամավորների կողմից այլ հայտարարություններ են հնչում:
2020 թվականի դեկտեմբերի 8-ին Անդրանիկ Քոչարյանը նույնիսկ հայտարարել էր, թե Ադրբեջանի հետ պետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատել, հարևանություն անել։ Ասել է թե՝ աշխարհում մեր իրավունքների պաշտպանության գործիքակազմը ինքներս ոչնչացնում ենք»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: