Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեկտեմբերի 9-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը մասնակցել է կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառմանն ու մրցանակաբաշխությանը։ Հակակոռուպցիոն պայքարի ոլորտում արդյունավետ համագործակցության համար ՀՀ ֆինանսների նախարարությունը ստացել է շնորհակալագիր։
Նախարար Արամյանը շնորհակալություն է հայտնել մրցանակի համար և նշել, որ այն անչափ պարտավորեցնող է և կնպաստի քաղհասարակության կառույցների հետ ավելի սերտ համագործակցությանն այս ոլորտում։
«Այս մրցանակը ՀՀ ֆինանսների նախարարության թիմային աշխատանքի արդյունքն է։ Մենք համոզված ենք, որ այն մեխանիզմները, որոնք մենք մշակել ու ներդրել ենք կոռուպցիայի կանխարգելման համար, արդյունավետ են և պատրաստ ենք դրանք կատարելագործել», - ասել է Վարդան Արամյանը։
Ֆինանսների նախարարի խոսքով՝ իր ղեկավարած գերատեսչությունը խիստ կարեւորում է կոռուպցիայի դեմ պայքարը և գործուն քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ՝ ապահովելով թե՛ գործունեության թափանցիկությունը եւ թե՛ շահերի բախման ինստիտուտների առկայությունն ու կիրառությունը: