Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը, թե վարչախումբը հարկ եղած դեպքում պատրաստ է կրակել ժողովրդի վրա, ցնցել է հանրությանը, չնայած Արցախը թշնամուն հանձնածներից ու մի ամբողջ սերունդ զոհածներից ամեն ինչ սպասելի է։
Բայց սրան ուզում եմ հատուկ պատասխանել.
Մարդ, որը բոլորից առաջ ընկավ ու ի լուր աշխարհի հայտարարեց, որ մենք պարտվել ենք ինչպես մարտի դաշտում, այնպես էլ բարոյապես, այսօր թուրքից պարտվելուց հետո պատրաստվում է կրակել Երեւանի կենտրոնում:
Մեզ ես վախեցնո՞ւմ.
ձեր պատճառով մեզ վրա արդեն կրակել են: Ընդ որում կրակել են ամենաժամանակակից զենքերով, կրակել են բոլոր հնարավոր միջոցներով: Թուրք, ադրբեջանցի, վարձկաններ՝ ձեռք-ձեռքի տված կրակել են մեր տղերքի վրա, որովհետեւ այդ պահին իշխանության դու ես եղել ու մի խումբ այլ փսլնքոտներ։
Ձեր պատճառով ունենք գերիներ, ունենք բազում անհետ կորածներ: Ու այսքանից հետո սպառնո՞ւմ ես մեզ վրա էլ կրակել: Ուշադիր լսիր, ականջիդ օղ արա, մեր որդիներն են զոհվել, մեր որդիները հաշմանդամ են դարձել, մենք Շուշի ենք կորցրել ու քո սպառնալիքների վրա թքած ունենք: Սպառնալիքներդ վկայում են միայն ձեր սարսափների մասին: Եւ եթե սա մարտահրավեր է, ապա համարիր այն ընդունված: