կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-18 17:12
Հասարակություն

Ավազակությամբ զուգորդված սպանություն՝ Քաջարանում. տղամարդուն սպանելուց հետո հափշտակել էին 5 մլն դրամի ոսկյա զարդեր

Ավազակությամբ զուգորդված սպանություն՝ Քաջարանում. տղամարդուն սպանելուց հետո հափշտակել էին 5 մլն դրամի ոսկյա զարդեր

2021թ. փետրվարի 18-ին` ժամը 01:00-ի սահմաններում, Քաջարան քաղաքի Աբովյան փողոցի շենքերից մեկի նկուղային հարկում հայտնաբերվել է նույն շենքի 58-ամյա բնակչի դիակը՝ գլխի եւ մարմնի այլ հատվածներում բազմաթիվ քերծվածքներով եւ արյունազեղումներով, ձեռքերը կպչուն ժապավենով կապված վիճակում:

Նախնական տվյալներով, 2021թ. փետրվարի 18-ին` ժամը 00:30-ի սահմաններում, առերեւույթ հանցագործություն կատարած անձը (անձինք) 58-ամյա տղամարդուն մարմնական վնասվածքներ հասցնելուց հետո նրան թողել են վերոհիշյալ շենքի նկուղային հարկում, այնուհետեւ՝ վերջինիս ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելուց հետո, ապօրինի մուտք են գործելով նրա նույն շենքում գտնվող բնակարան, եւ հափշտակել սպանված տղամարդու որդուն պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 5.000.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ ոսկյա զարդերը:

Նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի եւ դիակի զննություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական, մատնադրոշմային փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք:

Հետաքննության մարմնին  հանձնարարություն է տրվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է: