կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-17 16:09
Տարածաշրջան

Թուրքիան չի հայտնվել ԵՄ հարկային սև ցուցակում

Թուրքիան չի հայտնվել ԵՄ հարկային սև ցուցակում

Reuters-ը երեքշաբթի հաղորդել է, որ Եվրամիության ֆինանսների նախարարները Թուրքիային չեն ներառել իրենց հարկային ապաստարանների ցուցակում՝ վկայակոչելով հարկային համագործակցության ոլորտում երկրի առաջընթացը: Այս մասին լրագրողներին ասել է Պորտուգալիայի ֆինանսների նախարար Ժոաո Լեաուն:

«Մենք կարողացանք առաջընթացի հասնել Թուրքիայի հետ համագործակցության մեջ հարկային հարցերում, ուստի երկիրը ներառված չէ ցուցակում»,- ասել է նա:

Թուրքիան 2017 թվականից գտնվում է ԵՄ մոխրագույն ցուցակում, նրան  ժամանակ էր տրվել նոր օրենքներ ընդունելու` հարկային թերությունները վերացնելու համար: Նախ՝ վերջնաժամկետ էր տրվել մինչև 2020 թվականի վերջը`հարկային թափանցիկության պահանջներին բավարարելու համար, բայց հետագայում այն հետաձգվել էր մինչև 2021 թվականի հունիսի վերջը:

Գերմանացի քաղաքական գործիչ, Եվրախորհրդարանի անդամ Սվեն Գիգոլդի կարծիքով՝ ԵՄ-ն թուլություն է ցուցաբերում`հրաժարվելով երկարամյա թեկնածու Թուրքիայի հարկային ապաստարանի սև ցուցակում ընդգրկել։

«Թուրքիան պետք է լինի այդ ցուցակում: Միությունը մերժում է 450 միլիոն քաղաքացիների հանդեպ պատասխանատվությունը, միևնույն ժամանակ խրախուսում է նրանց, ովքեր փորձում են խուսափել հարկեր վճարելուց»,- ասել է նա:

Գիգոլդի խոսքով՝ եվրոպական կառավարությունների անհամապատասխան մոտեցումը հարկային ապաստարանների դեմ պայքարին այս քարոզարշավը դարձնում է պակաս արդյունավետ և անհաջող: