|
Փոխարժեքներ
30 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.46 |
| EUR | ⚊ | € 448.71 |
| RUB | ⚊ | ₽ 4.9132 |
| GBP | ⚊ | £ 514.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.69 |
Հայաստանում փետրվարի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 89 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 168 177-ի:
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 3123 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք: Փետրվարի 8-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 783 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 10 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3906-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 156 է, ընդհանուր առողջացածներինը՝ 159 720, փաստացի բուժվողներինը՝ 4395 (մեկ օրում նվազել է 77-ով): Մեկ օրում արվել է 1870 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 666 195 թեստ: